Գերհարդ Ռիխտերի «Վերացական կերպար»(Abstractes Bild, 599, 1986) գործը դարձել Է Sotheby's-ի արդի արվեստի աճուրդի ամենաթանկ նկարը, աճուրդ, որը փետրվարի 10-ին տեղի Է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Կտավը նոր տիրոջ վրա նստել Է 30,4 միլիոն ֆունտ (46,3 միլիոն դոլար՝ միջնորդադրամի հաշվառմամբ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Աճուրդի մյուս թոփ լոտը՝ Էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Ինքնանկարի երկու Էսքիզ»(Two Studies for Self-Portrait, 1977) երկթեւ նկարը, Լոնդոնում վաճառվել Է 14,7 միլիոն ֆունտով (22,4 միլիոն դոլարով):

 

Ընդամենը, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երեկոյան աճուրդ Էր հանվել 75 լոտ, որոնց թվում՝ Խուան Մունիոսի մի քանի քանդակներ, Սայ Թվոմբլիի, Էնդի Ուորհոլի, Ժան Թենգլիի, Գերհարդ Ռիխտերի կտավներ եւ մի շարք այլ ստեղծագործություններ Շվեդիայի մասնավոր հավաքածուից: