Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 14-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ դեպի Սարի-Թաղ տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում․ քարն ընկել է երթևեկելի հատված և մասամբ փակել է ավտոճանապարհը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Սարի-թաղի 11-րդ փողոցի թիվ 185/6 տան մոտակայքում:
Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարը (0.5×0.5 քմ):