Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում: Այդ մասին փոխանցում է Sports.kz կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են մի շարք ղազախական ակումբների: Գևորգ Ղազարյանը ավելի վաղ հանդես է եկել ղազախական Կարագանդայի «Շախտյոր»-ում:
Ավարտված մրցաշրջանը Գևորգ Ղազարյանն անցկացրել է պորտուգալական «Շավիշ»-ում, որը դուրս մնաց Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնից: Նա աչքի ընկավ 3 գոլով և 2 գոլային փոխանցմամբ: Մրցաշրջանի ավարտին հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է: