Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հնարավոր է կարիերան շարունակի «Կայրաթում»:

Ինչպես տեղեկացնում է sports.kz-ը, ֆուտբոլիստի գործակալը հայտնել է, որ Ղազարյանն առաջարկ է ստացել ինչպես «Կայրաթից», այնպես էլ այլ ակումբներից:

Ղազարյանը դեմ չէ ղազախական ակումբ տեղափոխվելուն, և կողմերի միջև բանակցություններ են ընթանում: Եթե կողմերը համաձայնության գան, ապա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի ակումբի հետ:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն ավելի վաղ փորձաշրջան էր անցնում «Այնտրախտում», սակայն կողմերի միջև պայմանագիր չկնքվեց: