Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը մեկնել է Աբու Դաբի' «Կայրաթի» հետ բանակցելու համար:
Ինչպես տեղեկացնում է sports.kz-ը, ֆուտբոլիստն, ում տրանսֆերային իրավունքը դեռևս պատկանում է Կարագանդայի «Շախտյորին», խաղադաշտ դուրս գալ չի պատրաստվում:
Ղազարյանի և իր գործակալի որոշմամբ' քանի դեռ պայմանագիր չի կնքվել, ֆուտբոլիստը նոր ակումբում չի մարզվի և չի խաղա: Ղազարյանի ապագայի հարցը պետք է լուծվի մինչև հունվարի 20-ը: