Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը կմասնակցի «Կայրաթի» հաջորդ հավաքին, որը տեղի կունենա Թուրքիայում:

Ինչպես տեղեկացնում է sports.kz-ը, ֆուտբոլիստը և իր գործակալն ի սկզբանե հայտարարել էին, որ Ղազարյանը չի մասնակցի մարզումներին, քանի դեռ պայմանագիր չի կնքվել, սակայն ակումբի ղեկավարության հետ հանդիպումից հետո կողմերը ընդհանուր հայտարարի են եկել:

Թուրքիայում կայանալիք հավաքի ժամանակ էլ կողմերը կքննարկեն պայմանագրի հարցը: