Չի կարող պարգև ստացողին կաշկանդել պարգև տվողի անձը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե իրեն չի կաշկանդի այն, որ այսօր ՀՔԾ պետը և ԱԱԾ տնօրենն իրեն պարգևատրել են։
«Իհարկե, չի կարող նման բան լինել, պարգևատրումները երբեք կաշկանդող նշանակություն չեն կարող ունենալ։ Ուզում եմ մի բան իմանաք, ես եմ, ԱԱԾ տնօրենն է, թե մեկ ուրիշն է պարգևատրում, այդ պարգևատրումները մեր տնից չենք բերում, դա մեր անձնական պարգևը չէ, դա այս պետության այդ կառույցի անունից տրվող պարգևատրումն է»,-ասաց Դավթյանը։