Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, թե գործող Սահմանադրությունը ամենից քննադատվածն է:

 

«Ո՞նց եք գնահատում՝ հասարակության կողմից ընդունվա՞ծ է, թե՞ չընդունված: Մի փոքր կտրվեմ, կան երկրներ, որոնք արգելում են, որ սահմանադրությունները հանրաքվեի դրվեն: Հիմնավորումը շատ պարզ է, ասում են՝ բարդ իրավաբանական փաստաթուղթ է, թող ներող լինի բնակչության մեծ մասը, բայց դրա համար իրավագիտակցության, գիտելիքների որոշակի ավելի բարձր աստիճան է պետք»,- ասաց նա:

 

Հարցին, թե ինքը ՍԴ դատավոր է, թե անդամ' Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ ՍԴ նախագահ է: Նա նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

 

Իսկ թե ինչպես է աշխատում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, Թովմասյանը պատասխանեց. «Աշխատում ենք հանգիստ, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»: