ԳեոՊրոՄայնինգ – լեռնահանքային ընկերութունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային խումբը հաղորդում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցների չարտոնված գործադուլի հետևանքով կոմբինատի արտադրական գործունեության դադարի մասին:
Չարտոնված գործադուլի պատճառը հանդիսացել է աշխատանքային պայմանագրի կետերի և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի տարընթերցումը։
Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները կոմբինատի ղեկավարությանը ուղարկել են նամակ-դիմում, որում առաջադրել են լրացուցիչ դրամական միջոցների վճարման անհիմն պահանջ։
Կոմբինատի ղեկավարությունը 25.06.2019թ․ պատասխանել է Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների կոլեկտիվ նամակին, որում սպառիչ պատասխան է տրվել: Եղել են հանդիպման, ինչպես նաև ՀՀ գործող օրենքների շրջանակում հարցի հնարավոր կարգավորման վերաբերյալ քննարկման առաջարկներ։ Հանդիպմանը անպայման պետք է ներկա լիներ արհմիության կոմիտեի նախագահը և Մեղրի համայնքնի ղեկավարը, սակայն տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցները անտեսել են առաջարկը։
Հաջորդող օրերի ընթացքում ղեկավարության կողմից հանդիպումների առաջարկները նույնպես, անհայտ պատճառներով, անտեսվեցին։ Հուլիսի 2 -ին ժ․14.30-ից կոմբինատի աշխատանքը անմողջությամբ կանգ առավ, իսկ կոմբինատի ղեկավարության կողմից առաջարկված արտադրամասի աշխատողների հանդիպումը Մեղրի համայնքնի ղեկավարի հետ2019 արդյունքներ չտվեց։
Հուլիսի 3-ին կոմբինատի ղեկավարությունը, հերթական անգամ, աշխատակիցներին հրավիրեց հարցը քննարկելու, սակայն հրավերը կրկին մերժվեց։ Այդուհանդերձ, կայացավ արտադրամասի աշխատակիցների հանդիպումը Սյունիքի մարզպետի և Մեղրի համայնքի ղեկավարի հետ, որը ևս ավարտվեց անարդյունք։
Կոմբինատի ղեկավարությունը գտնում է, որ Տեխնոլոգիական տրասնպորտի արտադրամասի աշխատակիցների կոլեկտիվ նամակում նշված պահանջները անհրաժեշտ է լուծել իրավական դաշտում, ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի շրջանակում՝ առանց արտադրական գործունեության դադարեցման։
Այդ մասին բազմիցս նախազգուշացրել էին կոմբինատի ղեկավարությունը, Սյունիքի մարզպետը և Մեղրի համայնքի ղեկավարը։
Ներկա պահին Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները շրջափակել են Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի գրասենյակը և հրաժարվում են բանակցային գործընթաց սկսել իրավական դաշտի շրջանակում։
Կոմբինատի աշխատակիցների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և զգալի վնաս են հասցնում կոմբինատին, Մեղրի համայնքնին և ՀՀ պետական բյուջեին։ Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացնում է. անօրինական գործադուլի նախաձեռնողները աշխատանքային պայմանագրի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ ակտերի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության։