ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայնտում է, որ Հանրապետության շրջանների զգալի մասում հուլիսի 13-ի ցերեկը, իսկ հուլիսի 14-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երեւանում հուլիսի 13-14-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Հուլիսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: