Ավստրալիայի հյուսիս-արմտյան ափերից մեկում 3-մետրանոց կատվաձուկը, որը հայտնի է ծովային սատանա  անունով մոտեցել է ջրասուզակների խմբին և «օգնություն» է խնդրել նրանցին։ Կենդանին այնքան ժամանակ չի հեռացել, մինչև հաջողվել է նրա աչքից հեռացնել ձկնորսական կեռը։ Այս մասին գրում է The Sun-ը։

Տեղաբնիկները հաճախ են տեսնում այդ ծովային կենդանուն, և արդեն հասցրել են նրան անուն տալ՝ «Պեպենիկ»։ Եթե ժամանակին ջրասուզակներին չհաջողվեր օգնություն ցուցաբերել կատվաձկանը, ապա Պեպենիկը կամ կկուրանար, կամ էլ կմահանար ինֆեկցիայից։