Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ մերժեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով դատախազության և Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքները:
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ուժի մեջ է մնացել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: