Ժուռնալիստների միության նախագահ այսօր քննարկման ժամանակ նշել է․
«Մենք խոսում ենք ֆեյքերի մասին ֆեյք իրականության մեջ, որովհետև ես հեռու եմ այն մտքից, որ հայ հասարակությունն ունի դրա պահանջարկը: Արհեստական պահանջարկ է ձևավորվել և՛ լեզվի, և՛ բառապաշարի, որը ես վստահ եմ, որ այն չէ, որի կրողն ենք մենք:
Մենք մինչ հեղափոխությունն էլ ենք տեսել, թե ինչպես է հասարակութունն արձագանքում այս կամ այն հրապարակմանը, շատ հաճախ կոշտ, բայց նման բառապաշարով եղել է հեղափոխության օրերին և դրանից հետո, այդ պատճառով ես սա կոչում եմ ֆեյք, կամ ժամանակավոր իրականություն»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ yerevan.today-ի