ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ համաձայն չէ այն դիտարկման հետ, թե ոստիկանությունը թեեւ պարբերաբար բերման է ենթարկում «օրենքով գողերին», բայց իրավիճակին չի տիրապետում՝ դատելով այն հանգամանքից, որ ՀՀ-ում օրենքով գող են սպանում, բայց որեւէ բացահայտում չի եղել:
«Անընդունելի է հայտարարությունը, թե ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին, բոլոր ժամանակներում էլ եւ բոլոր ոստիկանապետերի, բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են նման դեպքեր: Հանցագործությունն այնպիսի երեւույթ է, որ հնարավոր չէ հասարակությունից եւ մեր առօրյայից իսպառ վերանա»,- Վալերի Օսիպյանը:
Ինչ վերաբերում է «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությանը, Օսիպյանը նշեց. «Թույլ տվեք փակագծերը չբացեմ, բայց մենք հանրությանը կներկայացնենք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները, որոնք կունենանք: Մենք տիրապետում ենք իրավիճակին: Ոստիկանությունը լռում է՝ ելնելով իրավիճակից:
Այդ սպանությունը պատվիրած է եղել: Ունենք կատարող, պատվիրատու: Այսքանը: Մնացածը կներկայացվի»,-ընդգծեց Օսիպյանը: նա: