Ֆլորիդայում 9-ամյա մի աղջիկ զբոսնում էր 50 հոգուց բաղկացած խմբի հետ, երբ արգելոցի բիզոններից մեկը որոշեց ցույց տալ իր վայրի էությունը:
Զբոսաշրջիկները շրջում և լուսանկարում էին կենդանիներին Յելոսթոուն պարկում։ Նրանցից ոմանք շատ էին մոտեցել կենդանուն, ինչը, ըստ երևույթին, այդքան էլ դուր չի եկել բիզոնին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին հարձակվում զբոսաշրջիկների խմբի վրա։ Մեծահասակներից երկուսին հաջողվում է փախչել և բիզոնը հարձակվում է 9-ամյա աղջկա վրա՝ խփելով և բարձրացնելով օդ։
Երեխային բժշկական օգնություն են ցուցաբերել, իսկ դեպքը քննվում է։
Յելոսթոուն պարկում զբոսաշրջիկներին զգուշացնում են բիզոններից և ռնգեղջուրներից հեռու մնալ 20 մ, իսկ գիշատիչներից 100 մ հեռավորության վրա։