Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ Վան քաղաք հյուսիսարևմուտքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է ուրարտական դարաշարջանի մարդկային կմախք։

Պեղումներին մասնակցել են թուրք հնէաբաններ՝ Ստամբուլի համալսարանից։ Նրանց պնդմամբ՝ կնոջ կմախքը, որը եղել է առանց գանգի, 2700 տարվա հնության է։

Աշխատանքները իրականացվել հենց այն տարածքում, որտեղ գոյություն է ունեցել Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան, գրում է Ermenihaber.am-ը։

Վանի տարածքում տարիներ շարունակ իրականացվում են նման աշխատանքներ։

2017թ. էլ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ըստ թուրք մասնագետների՝ այդ ամրոցը նույնպես պատկանում էր ուրարտական ժամանակաշրջանին:

Հիշեցնենք, որ Վանի հայկական թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9–6–րդ դարերում։

mamul.am