Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել Է ԱՄՆ եւ Կանադա: Այդ մասին հայտնել Է NASA-ն:

Ամերիկյան տիեզերական գործակալությունը, վկայակոչելով տվյալներ, որոնք ստացվել են Suomi NPP արբանյակի Ozone Mapping and Profiler Suite of instruments (OMPS) գիտական գործիքներով, նշում Է, որ հրդեհների ծուխը տարածվել Է Ալյասկայի (ԱՄՆ) եւ Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան ափի վրա, ընդհուպ մինչեւ Սիեթլ (ԱՄՆ), որտեղ, հավանաբար, խառնվել Է տեղի անտառային հրդեհների ծխին: