Սիբիրի հյուսիսում անտառային հրդեհների ծուխը շուտով կհասնի Հյուսիսային բևեռ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է «Կոպեռնիկուս» (CAMS) մթնոլորտային մոնիտորինգի եվրոպական համակարգի առաջատար հետազոտող Մարկ Պադդինգթոնը:
«Հուլիսի 1-ի կանխատեսումների համաձայն՝ Սիբիրում անտառային հրդեհներից առաջացած ծխի երկար հետքը կհասնի Հյուսիսային բևեռ», – գրել է Պադդինգթոնը:
Ներկայումս Սիբիրի հեռավոր վայրերում անտառային հրդեհներ են գրանցվում 1,8 միլիոն հեկտարի վրա՝ Յակուտիայում, Մագադանի տարածքում և Չուկոտկայում: