Իսրայելում հնագետները հին տաճարի ավերակներ են հայտնաբերել: Նրանք ենթադրում են, որ դա կարող է լինել Առաքյալների լեգենդար տաճարը: Այս մասին գրում է Live Science-ը:
Գտածոի տարիքը, ըստ մասնագետների, կազմում է մոտ 1400 տարի: Ավերակները տեղակայված են Տիբերիայի լճի ափին (Գալիլեայի ծով):
Այն վայրում, որտեղ իրականացվել են պեղումները, ըստ հնագետների, գտնվում էր Բեթսաիդա ձկնորսական գյուղը: Այն հիշատակված է Նոր Կտակարանում:
Ավելի ուշ այն վերածվել է քաղաքի, որն անվանվել է հռոմեական կայսր Հուլիոս Ավգուստոսի դստեր անունով:
Երկրորդ վայրը, որտեղ կարող էր տեղակայված լինել Բեթսաիդան, հետազոտողները նշում են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Et-Tell հուշարձանի հարևանությամբ գտնվող տարածքը:
Գիտնականները, տաճարի ավերակները հայտնաբերելուց հետո, վստահ են, որ Բեթսաիդան գտնվել է Գալիլեայի ծովի մոտակայքում:
Փլատակների տեղում հայտնաբերվել են պատի խճանկարի կտորներ, խճանկարով հատակ և այլ առարկաներ: