Ֆրանսիացի ինժիներ Ֆրենկ Զապատային առաջին անգամ հաջողվել է անցնել Լա Մանշի նեղուցը Ֆլայբորդի` թռչող տախտակի վրա: BFM հեռուստաալիքը ուղիղ եթերով ցուցադրել է նրա թռիչքը:

Զապատան սկսել է թռիչքը Սանգատից և վայրէջք կաարել անգլիական Սեյնթ Մարգարեթ Բեյ քաղաքում: Նա շարժվել է մոտ 140 կմ/ժ արագությամբ և 20 մետր բարձրության վրա: Թռիչքի ընթացքում նա մեկ անգամ վայրէջք է կատարել հատուկ հարթակի վրա վերալիցքավորման համար: Ճամփորդությունը տևել է 20 րոպե, որի ընթացքում նա հաղթահարել է մոտ 35 կիլոմետր:

 

BFMTV
 
@BFMTV
 
 

Franky Zapata a réussi à traverser la Manche à bord de son Flyboard !

Découvrez les images de son arrivée en Angleterre ⤵

 
Встроенное видео