Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի, կոֆեինի և նիկոտինի ազդեցությունը քնի վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep գիտական հանդեսում:
Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ քնից չորս ժամ առաջ սուրճի կամ թեյի գործածումը բացասական ներգործություն չի ունենում մարդու վրա: Ըստ որում, նիկոտինը բարձրացնում Է անքնության ռրիսկը:
Հետազոտությանը մասնակցել Է 785 մարդ, որոնց վիճակը հսկել են ավելի քան հինգ հազար օր: Գիտափորձի մասնակիցներն օրագրում գրել են քնից առաջ խմած կոֆեին պարունակող և ոգելից խմիչքների, ինչպես նար ծխած սիգարետների քանակը:
Ըստ որում, գիտնականները նշում են, որ հետազոտությունում հաշվի չեն առնվել անհատական առանձնահատկությունները, որոնք կարող են ազդեցություն գործել քնի որակի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: