Արդադարադության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողներին ասաց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով քննարկումները շարունակվում են։ «Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ են, քննարկումները շարունակվում են, իմ վրա որևէ պատասխանատվություն չկա՝ Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ նման խնդիր չկա, որ եթե կոնվենցիան չվավերացվի, ինքը պետք է հրաժարական տա։ Ավելին, Բադասյանը հայտարարեց, որ կոնվենցիան օրակարգ է բերվել դեռևս մինչ իր նախարար նշանակվելը, այսինքն՝ նախարարը ցանկանում է ասել, որ ինքն այս հարցում չունի անձնական շահագրգռվածություն և կոնվենցիայի վավերացման «պատվերի» շահառուն ինքը չէ:
Վերջերս Բադասյանը փակ հանդիպում էր անացկացրել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների հետ, և, ըստ էության, խմբակցության ոչ սորոսական թևը նախարարին հասկացրել է՝ կոնվենցիայի ընդունումը հալած յուղի պես չի անցնելու: Հետևաբար սորոսականները արդեն իսկ մեսիջներ են հղում վարչապետին, որ կոնվենցիայի տապալման դեպքում «պատվիրատուների» առաջ պատասխանատվություն կրելու է հենց Փաշինյանը:
Նման մեսիջը նշանակում է, որ սորոսականները հասկացել են՝ առկա է լուրջ հանրային ճնշում, իսկ իշխող ֆրակցիայի ներսում չի ձևավորվել միասնական դիրքորոշում, այսինքն՝ ռիսկերը նկատելի են, և սորոսականները տողատակով պահանջում են Փաշինյանից դիմել կոնկրետ քայլերի, համոզել իր քաղաքական թիմի այն անդամներին, ովքեր կարող են տորպեդահարել կոնվենցիայի վավերացումը: