Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը անհանգստություն Է հայտնել Ամազոնիայի անտառներում մոլեգնող հրդեհների կապակցությամբ և հայտարարել Է, որ ընկերությունը միջոցներ կհատկացնի դրանք փրկելու համար:
«Ցավալի Է տեսնել, թե ինչպես Է կրակը ճարակում ու ավերում Ամազոնիայի արևադարձային անտառները, որոնք աշխարհի կարևորագույն Էկոհամակարգերից մեկն են,- գրել Է նա Twitter-ի իր Էջում:- Apple-ը միջոցներ կնվիրաբերի դրանց կենսաբականան բազմազանությունը պահպանելու եւ Լատինական Ամերիկայում Ամազոնիայի անփոխարինելի անտառները վերականգնելու համար»:
Ավելի վաղ Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները գագաթնաժողովում, որն օգոստոսի 24-26-ը տեղի Է ունեցել ֆրանսիական Բիարիցում, հայտարարել են, որ 20 մլն եվրո կհատկացնեն Ամազոնիայում հրդեհների մարմանը օգնելու համար: Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչև օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում:
Ընդ որում Ամազոնիան հրդեհներից առավել մեծ կորուստներ Է կրել մարտին, երբ այրվեց նրա կես միլիոնից ավելի հեկտար տարածք: Արբանյակների կողմից գրանցված բռնկման օջախների ընդհանուր թիվը երկրում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 85 տոկոսով՝ օգոստոսի 22-ի դրությամբ գերազանցելով 76 հազար դեպքը: Հրդեհների տարածման ֆոնին բրազիլական հասարակության մեջ կտրուկ սրվել Է քննադատությունը նախագահի և կառավարության հասցեին այն բանի համար, որ նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը:
Այդ կապակցությամբ Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել Է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: