ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանի անվտանգության մարտահրավերներն աշխարհաքաղաքական վերափոխումների հոլովույթում» խորագրով առաջին թեմատիկ քննարկումը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքտում ՀՀ առջև ծառացած մարտահրավերների և դրանց ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի և շարունակականության պահպանման վրա համաշխարհային թատերաբեմում ընթացող գործընթացների ազդեցությանը: