Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով «Մուդիզ» վարկանշային գործակալության` Հայաստանի վարկանիշը բարձրացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը.
«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Սա, գնահատելով որպես կարևոր իրադարձություն, մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ և էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը:
Երկրի վարկունակությունը շատ արագ է փոփոխվում, վստահաբար կարելի է կանխատեսել, որ այս տարվա վերջ և մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանալու է, ինչի արդյունքում կրկնին կվերանայվի մեր «Մուդիզ» վարկանիշը»: