ՀՀ Ազգային ժողովը չընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50% վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից:
Օրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲաբկենԹունյանը «Իմ քայլը» խմբակցության իր գործընկերներին խնդրեց դեմ քվեարկել իրենց հանձնաժողովի կողմից բացասական եզրակացության արժանացած օրենքի նախագծին:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկել նախագծին:
Իսկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ինքը կողմ է քվեարկելու օրինագծին:
Նախագիծը չընդունվեց 59 դեմ, 41 կողմ և 5 ձեռնպահ ձայնով: