ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
Օրենքի նախագիծը հեղինակել են պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:
Սերգեյ Բագրատյանի տեղեկացմամբ՝ մերսման սրահների գործունեության թույլտվությունը տրամադրելու իրավունքը կվերապահվի համայնքի ղեկավարին, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետին: