Քաղաքային ճանապարհներին ավելի շատ մարդ է մահանում ամեն տարի, քան Ապրիլյան պատերազմին` ասում է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: «Մահերի թիվը կրճատելը մեր թիվ մեկ խնդիրն ու նպատակն է»:
Այս խնդրի լուծումը պրն. Քոչարյանը տեսնում է տուգանքների բալային համակարգ ներդնելով միայն: «Մենք ուսումնասիրել ենք եվրոպական լավագույն փորձը, եղել է նաև փորձի փոխանակում: Տուգանքների բալային համակարգը նախատեսված է 20 իրավախախտման համար: Ընտրվել են այն իրավախախտումները, որոնք ավելի հաճախ են կրկնվում և ավելի շատ մահերի պատճառ են դառնում: Օրինակ` հանդիպակաց գոտի դուրս գալը, կարմիր լույսի տակ երթևեկելը, արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում երթևեկելը»:
Բալային համակարգը ներդնելու համար 6 ամիս ժամանակ ենք խնդրել: Չենք ուզում շտապել, 6 ամսում մենք կիրականացնենք հանրային իրազեկման աշխատանքներ, կբարելավենք ճանապարհների համապատասխան կահավորման խնդիրը»:
Ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ ծրագիրն իրագործելու համար կառավարությունը հատկացրել է 1մլրդ-ից ավել դրամ: