Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:
Անհանգստացած քաղաքացիներից մեկը ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց, որ արդեն տևական ժամանակ է բջջային կապը չի գործում, մարդիկ լքել են իրենց տները և չեն կարողանում կապ հաստատել հարազատների հետ:
Նման տեղեկություն հանդիպեցինք նաև համացանցում` գրառումներից մեկի մեկնաբանություններում: