S.O.S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է Ամուլսարում կատարված ուսումնասիրության հաշվետվությունը:
Օգտատերը գրառմամբ հայտնել էր նաև, որ հանքի շահագործումը հակաօրինական է.
«Ուրան, Թորիում, Արսեն
Ամուլսար, նորմատիվները 10 անգամից ավել գերազանցած են, հանքի շահագործումը հակաօրինական է։
Նախնական մանրամասները մի քիչ հետո, գիտական զեկույցը մի քանի օրից։
Գտել ենք այն, ինչ փնտրում էինք, ապացուցել ենք այն, ինչ պահանջվում էր ապացուցել»: