Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Ադիբեկյանը բավարարել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանական խմբի միջնորդությունը և թույլատրել Օհանյանին որոշ ժամանակով բացակայել Հայաստանից բուժման նպատակով:
Պաշտպանական մյուս կողմերը միացան այս միջնորդությանը, իսկ մեղադրող կողմն չի առարկել միջնորդությանը: Դատարանը լսելով կողմերին որոշել է թույլատրել Սեյրան Օհանյանին բացակայել երկրից:
Սեյրան Օհանյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: