ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պետք է Մարտի 1-ի գործով վկայություն տա։ Այս մասին Քոչարյանն ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Աղվան Հովսեփյանն ինչպես դատախազության դռները պաչպչելով լքել էր պաշտոնը, հիմա առանց այդ դռները պաչպչելու, պետք է Մարտի 1–ի գործով վկայություն տա։ Նա հիմա Արցախում դասախոսություն է կարդում երկրի անվտանգության մասին, բայց ես կարծում եմ, որ մեր երկրի համար անվտանգության ամենամեծ խնդիրը ստեղծել է, երբ նա եղել է երկրի գլխավոր դատախազը»,–ասաց նա։
Նրա խոսքով' եթե Հովսեփյանը ժամանակին ճիշտ վերահսկեր նախաքննական մարմնի ապօրինությունները, այսօր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի «դիակը չէինք ունենա»։