Lragir.am. Հայաստանի գլխավոր դատախազության 95-ամյակի հանդիսավոր միջոցառումներն ինչ որ առումով հիշեցնում էին Աղվան Հովսեփյանին վաստակած հանգստի ուղարկելու արարողություն: Սեպտեմբերին լրանում է նրա լիազորությունների ժամկետը, եւ թեեւ նրա տարիքն ամենեւին էլ թոշակային չի լինի՝ 60 տարեկան, Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի դեռ որոշում չունի՝ նրան նշանակել, թե ոչ:
Աղվան Հովսեփյանը Սերժ Սարգսյանի համար անփոխարինելի է: Նրա կարողությունը՝ սպունգի պես ներծծել ամեն ինչ եւ ներսում պահել հսկայական տեղեկատվությունը, կարող է չափազանց թանկ արժենալ: Բացի այդ, դատելով վերջին խորհրդակցությունից, Սերժ Սարգսյանը պաշտոնյաների մեջ ամենաշատ գնահատում է այն, որ նրանք քաղաքական գնահատականներ չտան: Իսկ Աղվան Հովսեփյանը ոչ միայն քաղաքական, այլեւ նույնիսկ իրավական գնահատականներ չի տալիս:
Ոչ ոք չգիտե, թե ինչպիսի վերաբերմունք ունի Աղվան Հովսեփյանն աղմկոտ գործերին, որոնք նրա գերատեսչությունում են: Ոչ ոք չգիտե, թե ինչ ունի նա պահուստում, այն դեպքի համար, եթե ԲՀԿ-ն խորհրդարանում պահանջի վերականգնել Վարդան Օսկանյանի պատգամավորական անձեռնմխելիությունը:
Աղվան Հովսեփյանը որեւէ բան չի խոսել նաեւ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մասին: Նա միայն զգուշացրել է իր կիպրացի գործընկերոջը, որպեսզի նա պատրաստ լինի տարբեր բնույթի հարցերի:
Ճիշտ է, կիպրացի գործընկերը վարչապետի համար բավական տհաճ հայտարարություն արեց, միեւնույն ժամանակ ասելով, որ չի ուսումնասիրել բոլոր փաստերը: Ուսումնասիրելուց հետո կարող է «պարզվել», որ վարչապետին օֆշորում գրանցել են լիազորագրով, որը տրվել է այլ գործի համար: Նման փաստաթուղթը լիովին կարող է հայտնվել:
Խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը պաշտպանեց դատախազությանը, Իշխան Զաքարյանին ասելով, թե ոչ մեկին հետաքրքիր չէ նրա կարծիքը դատախազության մասին: Սակայն, թերեւս շատերին հետաքրքրում է հենց Սերժ Սարգսյանի կարծիքը դատախազության մասին: Արդյոք նա համարում է, որ գլխավոր դատախազը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Աղվան Հովսեփյանն է:
Իշխանության ներկայիս համակարգի պայմաններում գլխավոր դատախազը առանցքային պաշտոն է: Հենց նա է այն բանալին, որով բացում կամ փակում են ստվերային տնտեսության եւ քաղաքականության դռները: Հայաստանում այդ դռները համառորեն փակում են: Աղվան Հովսեփյանը հիանալի է կատարում այդ առաքելությունը:
Դռները փակում է Աղվան Հովսեփյանը
23:15 - 2.Հուլիս.2013
Առաջարկում ենք նաև
29/04/22 14:07
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված
12/04/22 16:59
Աղվան Հովսեփյանը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման մեջ. քրգործի նախաքննությունն ավարտվել է
30/11/21 17:31
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված
08/09/21 10:00
Աղվան Հովսեփյանը կալանավորվել է
25/09/19 19:24
Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով
09/07/19 18:31
«Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը
11/06/18 13:57
Աղվան Հովսեփյանը հրաժարական է ներկայացրել
01/02/18 12:33
Դռները փակում են, որ անկեղծ քննադատեն միմյանց
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան