Շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակվող պաշտոնյաների տարեկան հայտարարագրերը: Այս անգամ անդրադարձը Երևանի վարչական շրջանների ղեկավարների մասին է:
 
Այս տեսանկյունից կարելի է նախանձել օրինակ` Ավանի թաղապետ Արա Դանիելյանին, ում հայտարարագիրը պաշտոնը ստանձնելու պահից չի փոխվել անգամ մեկ կետով: Վերջինս իր պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ հրապարակված հայտարարագրում ինչպես չէր ներառել անշարժ և շարժական գույք, այնպես էլ մոռացել է դա անել: Չի փոխվել նաև վերջինիս հայտարարագրած դրամական միջոցները՝ 12,000,000.00 ՀՀ դրամ, գումարած դրան` Ավանի թաղապետի եկամուտները հարկային տարվա ավարտին աճել են 240.000 դրամով:
 
Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը տարեկան հայտարարագրում որպես դրամական միջոց նշել է 22,000,000.00 ՀՀ դրամ, 17,000.00 ԱՄՆ դոլար, 1,800,000.00 ռուբլի և 4,000.00 եվրո: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ հարկային տարում կազմել են 4,155,590.00 ՀՀ դրամ:
 
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է 2,000,000.00 ՀՀ դրամ արժողությամբ NISSAN TIIDA 1.8 I մարդատար ավտոմեքենա: 10,000,000.00 ՀՀ դրամի թանկարժեք զարդեր և հնաոճ իրեր և 12,000,000.00 ՀՀ դրամին հավասար դրամական միջոցներ:
 
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը տարեկան հայտարարագրում նշել է 30,000.00, 43,000.00, 45,000.00, 20,000,000.00, 53,890,000.00, 10,000.00 և 3,000,000.00 ՀՀ դրամի փոխառություն: 3,500,000.00 ՀՀ դրամ, 17,000.00 եվրո, 50,000.00 ռուբլի, 1,800.00 ԱՄՆ դոլար: Վերջինիս եկամուտները հարկային տարում կազմել են 440,000.00 ՀՀ դրամ:
 
Ինչպես երևում է հեղափոխությունը ոչ միայն խժռում է սեփական զավակներին, այլ նաև սնում է և, ըստ երևույթին, հեղափոխությունից հետո կտրուկ բարձրացել է ոչինչ չանող համայնքների ղեկավարների կյանքի որակը: Ինչպես ասում են՝ տարոսն էլ շարքային հպարտ քաղաքացիներին…