Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կասկածում է, որ Եվրամիությունը, որը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ցանկանում է պատառ-պատառ անել ՌԴ֊ի տնտեսությունը։ «Ըստ ամենայնի, նպատակը Ռուսաստանը չէ, այլ համաշխարհային հեղափոխության հրդեհը տնտեսության մեջ,- գրել է նա իր Telegram֊ի իր ալիքում։ «Միայն թե որոշ մարդիկ մոռացել են, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին»,֊գրել է Մեդվեդևը։
Անվտանգության խորհրդի փոխնախագահը «տաղանդավոր եվրոպացիներին» մաղթել է շարունակել նույն ոգով՝ պատժամիջոցների նորանոր փաթեթներ ներկայացնելով։ «Դատելով նրանից, թե ինչպես են գործում սահմանափակումները, և դեպի ուր է գնում ԵՄ տնտեսական իրավիճակը հակառուսական ծիծաղելի սարսափ պատմությունների ֆոնին, ինչ-որ բան սխալ է գնում»,- եզրափակել է Մեդվեդևը։