ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց տեղեկությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնելուց առաջ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի կնոջը՝ Բելլա Քոչարյանին:
«Հանդիպումը տեղի է ունեցել Երևանում Ռուսաստանի դեսպանատանը, երեկոյան ժամի»,- ասաց նա։
Թե ի՞նչ են զրուցել և արդյոք Ռոբերտ Քոչարյանի և նրա գործի վերաբերյալ խոսակցություն եղե՞լ է՝ հարցին ի պատասխան Սողոմոնյանն ասաց, որ մանրամասների չի տիրապետում։
Նշենք, որ մինչ Պուտինի այցը Հայաստան Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվել էինք՝ արդյոք ՌԴ նախագահն այցելելու է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխված ՀՀ 2-րդ նախագահին, սակայն Սողոմոնյանը կրկին նշել էր, որ նման տեղեկության չի տիրապետում։
Մեր այն հարցին՝ գիտեի՞ն, որ հանդիպում է լինելու 2-րդ նախագահի կնոջ հետ, Սողոմոնյանը զերծ մնաց որևէ մեկնաբանություն տալուց։
Հավելենք, որ մինչ Բելլա Քոչարյանի հետ հանդիպումը Պուտինն առանձնազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։