Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին' Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» խաղում Արցախի դրոշով դրոնի միջադեպի կապակցությամբ և խնդրել է հետաքննություն անցկացնել:
Հիշեցնենք, որ «Դյուդելանժ»-ի և «Ղարաբաղ»-ի միջև հանդիպմանը ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը ծածանվել է խաղադաշտում' դրոնի միջոցով:
Նշենք, որ արդյունքում խաղը ընդհատվել է և հետո վերսկսվել: