Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՈւՖՖ-ն, հայտարարել է, որ կդիմի ֆուտբոլի միջազգային և եվրոպական ֆեդերացիաներ՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե գոնե մեկ ուկրաինական ֆուտբոլի ակումբ տեղափոխվի Ռուսաստանի ֆուտբոլի խումբ:
Այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը: Վերջինս, ակնարկելով «Ուկրաինսկի նովինի» հանդեսը, տեղեկացնում է, որ Ղրիմի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները Սիմֆերոպոլի «Տավրիա» և «Սևաստոպոլ» ակումբներին ձեռնտու առաջարկներ են արել' ցանկանալով, որ այս թիմերը տեղափոխվեն Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն: