Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է Արշակ Կորյանի ծառայություններով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ֆեդերացիան 19-ամա կիսապաշտպանին կառաջարկի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
Նշենք, որ Կորյանը մինչև 2011թ. հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում: Իսկ 2011-2014թթ՝ Ռուսաստանի պատանեկան հավաքականում: Այժմ ֆուտբոլիստը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղացող է:
«Առաջիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառաջարկի Կորյանին հանդես գալ ազգային հավաքականում: Ֆեդերացիայի ղեկավարությունը մտադիր է զրուցել գործակալի, ընտանիքի և անձամբ Կորյանի հետ՝ Հայաստանի հավաքականում աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլից սկսած խաղալու հնարավոր տարբերակի մասին»,- գրում է գործակալությունը: