Թուրքիան պատրաստվում է բողոք նեկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով:
Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը հայտարարել է, որ այժմ Անկարան ապացույցներ է հավաքում հայցադիմումի համար:
«Մենք միջազգային դատարաններում կվերականգնենք բոլոր տուժածների իրավունքները... Առևտուրը պետք է բարոյական հիմք ունենա», - մեջբերում է Daily Sabah թերթը նախարարի խոսքերը: