Ռուսաստանի ֆուտբոլի /ՌՖՄ/ նախագահ Նիկոլայ Տոլստիխը տեղեկացրել Է, որ ՌՖՄ-ն մոտ ժամանակներս կնախապատրաստի Ղրիմի ֆուտբոլի ֆեդերացիան ՌՖՄ-ի կազմում ընդգրկելու համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերի նախագծերը: ՌՖՄ-ն գործելու Է Ղրիմի Հանրապետությունը եւ Սեւաստոպոլը ՌԴ սուբյեկտների կազմը ընդգրկելու վերաբերյալ արդեն տեղի ունեցած իրադարձությունների հիման վրա ընդունված պետական մարմինների որոշումների շրջանակում: Այս մասին տեղեկացնում Է gazeta.ru կայքը:
«Ուկրաինայի ֆուտբոլի ընթացիկ առաջնությունում հանդես եկող Սիմֆերոպոլի «Տավրիա»-ն եւ «Սեւաստոպոլ»-ը Ռուսաստանի ֆուտբոլի լիգա, ինչպես նաեւ Ղրիմի ֆուտբոլի ֆեդերացիան ՌՖՄ-ի կազմ ընդունելու հետ կապված հարցերով մենք խորհրդակցում ենք ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի եւ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ»,- ասել Է Տոլստիխը:
Ի դեպ, մարտի 27-ին տեղի կունենա Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիայի՝ ՈւԵՖԱ-ի հերթական համաժողովը, որտեղ նախատեսվում Է նշված հարցի քննարկումը Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հետ: