2019 թվականին Հայաստանի 10 մարզում նախատեսված է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 60 ծրագիր' 90 մլն ՀՀ դրամի սահմաններում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրս իրականացվել է 48 ծրագիր, որից 8-ը դեռևս ընթացքի մեջ է:
Ծրագրերում ընդգրկվել է 356 շահառու, նրանցից 26-ը՝ հաշմանդամություն ունեցող: Ծրագրերի շրջանակում իրականացվել են մանկապարտեզի, դպրոցի, մշակույթի տան հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, միջհամայնքային, ներհամայնքային ճանապարհների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների, գերեզմանատների ցանկապատման և բարեկարգման աշխատանքներ: