Ստամբուլի Սանջաքթեփե թաղամասում մարտի 25-ի կեսօրին դաժան դեպք է տեղի ունեցել: Մայրը կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել հարազատ որդու գլխին, այնուհետ դանակով կտրել գլուխը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ' դաժան դեպքի մասին հայտնի է դարձել, երբ ընտանիքի հայրը տուն է եկել եւ դուռը փակ է հայտնաբերել: Նա շենքի տանիքից պատուհանի միջով տուն է մտել եւ սարսափած օգնություն խնդրել: Հարեւաններն արագ ներս են մտել եւ հատակին տեսել 11-ամյա երեխայի գլխատված դին, իսկ գլուխն էլ ջախջախված վիճակում: Իսկ այդ ընթացքում երեխայի մայրը սարսափած վիճակում թաքնվել է խոհանոցում: Պարզվել է, որ նա երեխային սպանելուց հետո ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քնաակությամբ դեղահաբեր է ընդունել եւ շտապ տեղափոխվել է հիվանդանոց:
Հարեւանները նշել են, որ ամուսինը տուն մտնելու պես բղավել է. «կինս սպանել է տղայիս, օգնեք»: