Բեյրութում հազարավոր ցուցարարներ հոկտեմբերի 17-ից դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարության հարկային քաղաքականության դեմ։ Այս մասին հայտնում է Al Mayadeen-ը:


Ըստ Al Mayadeen-ի, զանգվածային դժգոհության պատճառներից մեկը եղել է իշխանությունների՝ WhatsApp հավելվածով հեռախոսազանգերն օրական 20 ցենտով հարկելու (ամսական 6 դոլար) և ավելացված արժեքի հարկը 11-15%-ի հասցնելու որոշումը: Ավելի ուշ Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Մուհամմադ Շուքիրը հայտարարեց, որ որոշումը չեղարկվել է։


«Ժողովուրդը ցանկանում է, որ ռեժիմը փոխվի»,- վանկարկում են ցուցարարները։
Ցույցերի ընթացքում զոհվել է 2 ցուցարար, 70 մարդ ձերբակալվել է, տասնյակ մարդիկ վիրավոր են: