Հնդկաստանի հարավային Անդրհա-Փարադեշ նահանգում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում' ընդդեմ նահանգի տարածքում նոր, առանձին հնդակական նահանգ ստեղծելու որոշման: Ցույցի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը, չեն աշխատում պետական հաստատությունները. հաղորդում է NDTV-ն:

Հինգշաբթի օրը Հնդկաստանի կառավարությունը որոշում էր կայացրել' հավանություն տալով Անդհրա-Փարադեշի մաս կազմող Թելանգանա պատմական շրջանին առանձին նահանգի կարգավիճակ տալու պլանին: Նոր նահանգի կենտրոն կդառնա Հայդարաբադը' Անդհրա-Փարադեշի ներկայիս մայրաքաղաքը: Պլանավորվում է, որ քաղաքը 10 տարի կկատարի միանգամից այդ երկու նահանգների կենտրոնի գործառույթները, իսկ հետո միայն' Թելանգանայի:

Նշենք, որ Թելանգանայի միջոցով ձևավորվում է Անդհրա-Փարադեշ նահանգի բյուջեի 60%-ը, և այնտեղ կենտրոնացած է նահանգի բնակչության 40%-ը:

Անդհրա-Փարադեշ նահանգի տրոհման դեմ բողոքի են դուրս եկել նրա ափամերձ' Սիամանդհրա շրջանի բնակիչները: Ուրբաթ օրը այնտեղ փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, չի աշխատում հասարակական տրանսպորտը, ընթանում են բողոքի ցույցեր: