Ֆրանսիայում դպրոցականները պատրաստվում են հացադուլ կազմակերպել' ի նշան իրենց երկրում սովորող 15-ամյա գնչու աշակերտուհի Լեոնարդա Դիբրանիի և հայազգի Կատիկ Խաչատրյանի դեպորտացիայի դեմ բողոքի. գրում է La Provence-ը: Գնչուհուն իրավապահ մարմիննեը տարել էին հենց դպրոցական էքսկուրսիայի ժամանակ: Ավագ դպրոցի աշակերտները խոստացել են հացադուլի դիմել, եթե հենց այսօր խնդիրը չկարգավորվի: Նրանք ՆԳՆ-ից պահանջում են ներողություն խնդրել և թույլատրել դեպորտի ենթարկված անձանց հայրենիք վերադառնալ:

 

Փարիզում աշակերտները փողոց են դուրս եկել և բողոքի երթ են կազմակերպել Դիբրանիի և Խաչատրյանի դեպորտի դեմ: Ոստիկանության տվյալներով' երթին 2.5 հազար մարդ է մասնակցել, իսկ ակցիայի կազմակերպիչների խոսքերով' իրենց թիվը հասել է 7 հազարի:

 

Աշակերտների բողոքին միացել են Ֆրանսիայի այլ քաղաքների դպրոցականները, ովքեր կոչ են անում կառավարությանը վերադարձնել Խաչատրյանին և Դիբրանիին, քանի որ նրանք «այնպիսի աշակերտներ են, ինչպես որ մենք». մեջբերում է պարբերականը: