Հռոմում ցուցարարները բողոքի ակցիա են սկսել ընդդեմ Իտալիայի աշխատաշուկայում փոփոխություններ կատարելու կառավարության որոշմանը: Այս մասին հայտնել է BBC լրատվական գործակալությունը:
Բողոքի ցույցը կազմակերպած միության հաղորդմամբ՝ ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցելու ակցիային:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի կողմից առաջարկված բարեփոխումները հեշտացնելու են ընկերությունների գործը'աշխատողների ընդունման և աշխատանքից ազատելու հարցերում: