Վերջին օրերին շատ է խոսվում Նոր Հայաստանի պաշտոնյաների պարգևատրումներից, աշխատավարձերի բարձրացումներից: Հետաքրքիր է, իսկ արդյոք այդ ամենը արտահայտվում է վերջիններիս պաշտոնական հայտարարագրերում: Դիցուք, տեսնենք, թե ինչ են հայտարարագրել հեղափոխական խորհրդարանի ոչ պակաս հեղափոխական պատգամավորներից մի քանիսը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տարեկան հայտարարագրում նշել է 12 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ RANGE ROVER EVOQUE ավտոմեքենան, ինչպես նաև11,500.00 ԱՄՆ դոլար արժողությամբ MITSUBISHI ASX 2.0 GAS ավտոմեքենան, որը հարկային տարվա վերջում այլևս առկա չէր: Սիմոնյանը հայտարարագրել է 2,200,000.00 ՀՀ դրամ և 6,250.00 ԱՄՆ դոլար: Նրա եկամուտները հարկային տարում կազմել են 4,743,430.00 ՀՀ դրամ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է 8000.00 ԱՄՆ դոլարի և 3100000.00 ՀՀ դրամի արժեթղթեր: 1,500,000.00 ՀՀ դրամի, 2,500.00 ԱՄՆ դոլարի, 1,000.00 եվրոյի դրամական միջոցներ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Գայանե Աբրահամյանի հայտարարագիրը բավական համեստ է, վերջինս նշել է ընդամենը 1,200,000.00 ՀՀ դրամի դրամական միջոցներ:
«Իմ քայլից» Բաբկեն Թունյանը հայտարարագրել է MERCEDES-BENZ 320 E ավտոմեքենա, բնակարան, 10000.00 ՀՀ դրամի բաժնեմաս, 1,500,000.00 ՀՀ դրամի և 3,000.00 ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ:
Պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարագրել է մեկ բնակարան, VOLKSWAGEN BORA 1.6, VAZ 2107 և SAAB 9-3 2.0 L ավտոմեքենաները, 1200000.00 ՀՀ դրամի և 7500.00 ԱՄՆ դոլարի դրամական միջոց: Պաշտոնը ստանձնելու պահին էլ վերջինիս դրամական միջոցները կազմել են 200,000.00 ՀՀ դրամ:
Պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ով հաճախ է հայտնվում տարատեսակ զավեշտալի պատմությունների կիզակետում, հայտարարագրել է ընդամենը 1000 դոլար և սա թերևս ամենազավեշտալի պատմությունն է, որի մեջ պատգամավորը հասցրել է հայտնվել:
Լենա Նազարյանի տարեկան հայտարարագիրը նույնպես աչքի չի ընկնում իր ճոխությամբ: Վերջինս հայտարարագրել է ընդամենը 1,000,000.00 ՀՀ դրամ և հպարտ քաղաքացիներին տեղեկացրել, որ հարկային տարում իր եկամուտները կազմել են 6,537,640.00 ՀՀ դրամ:
Լիլիթ Մակունցը հայտարարագրել է 1,200,000.00 ՀՀ դրամի դրամական միջոցներ, իսկ հարկային տարվա ավարտին նրա եկամուտները կազմել են 4,413,060.00 ՀՀ դրամ: