ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 27-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի 3-րդ շենքին հարակից այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:43-ին, մարվել` 12:01-ին:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել է չշահագործվող անասնագոմի տանիքը՝ մոտ 40 քմ: