Հնդկաստանի հարավում երրորդ օրն Է՝ շարունակվում Է երկամյա տղային փրկելու գործողությունը, որը 10 մետր խորություն Է ընկել լքված նեղ ջրհորում, տեղեկացնում Է BBC-ին:
Փրկարարները թթվածին են նեղմղում ջրհոր, սակայն աղտեղության պատճառով թթվածինը կարող Է չհասնել այն խորությանը, որտեղ գտնվում Է երեխան: Նաեւ փրկարարները ջրհորին զուգահեռ փորում են երկրորդ հորատանցքը: Երկու տարեկան Սուջիդ Ուիլսոնը 180 մետր խորությամբ ջրհորն Է ընկել անցած ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, երբ այլ երեխաների հետ խաղում Էր փողոցում: Միջադեպը տեղի Է ունեցել Հնդկաստանի հարավի Թամիլ Նադու նահանգում:
Սկզբում երեխան հայտնվել Է 10 մետր խորության վրա, սակայն անցած օրերի ընթացքում, փրկարարների տվյալներով, նա Էլ ավելի խորն Է ընկել: Տեղական թերթերի տվյալներով՝ երեխայի մայրն ինքն Է փորձել փրկել նրան: Նա հատուկ պարկ Է կարել, որպեսզի հասցնի երեխային եւ փորձել Է ջրհոր մտնել՝ որդուն համոզելով լաց չլինել:
Սակայն ջրհորից որդուն դուրս բերելու նրա փորձը հաջողություն չի ունեցել: Թերթերը, վկայակոչելով նահանգի վարչակազմի ներկայացուցիչներին, գրել են, որ երբ փրկարարները խցիկ են իջեցրել հորատանցքի մեջ, նրանք կարողացել են լսել երեխայի շնչառությունը: